Armani նորաձևության տունը կսկսի մեկանգամյա օգտագործման սանիտարական խալաթներ արտադրել նոր տիպի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բուժաշխատողների անհատական պաշտպանության համար։ Այս մասին հաղորդում է Repubblica թերթը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը։
Խալաթների արտադրության մեջ կներգրավվեն Armani-ի՝ Իտալիայում գործող բոլոր ձեռնարկությունները, ասվում է հայտարարության մեջ։