Եվրոպան պատրաստ է միջազգային առցանց-դրամահավաք կազմակերպել՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման համար, ասվում է Եվրահանձնաժողովի և Եվրախորհրդի ղեկավարների հայտարարության մեջ՝ G20-ի տեսակոնֆերանսից հետո, որին նրանք մասնակցել են:
«Եվրոպան պատրաստ է դրամահավաքի նպատակով առցանց-միջոցառում կազմակերպել, որպեսզի համապատասխան ֆինանսավորում ապահովվի COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման և արտադրության համար»,- ասվում է փաստաթղթում:
Իր հերթին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ G20-ի բոլոր երկրների համատեղ հետազոտությունները կարող են լրջորեն արագացնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակումը:
Բացի այդ, ԵՄ իշխանական ինստիտուտների ղեկավարներ Շարլ Միշելը և Ուրսուլա ֆոն դեր Լյաենը G20-ի տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել են, որ ԵՄ-ն հավատարիմ է միջազգային համագործակցությանը՝ COVID-19 համաճարակի դեմ պայքարում և կօգնի խոցելի երկրներին, հատկապես՝ Աֆրիկայում: