RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կորցրել է երեխային: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
«Առժամանակ մենակ կկրեմ իմ ցավը»,- շեշտել է Սիմոնյանը:
Ավելի վաղ, մարտի սկզբին, նա հաղորդել էր նոր հղիության մասին: «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես հայտնեմ այդ մասին առանց ծիծաղի, բայց ես կրկին հղի եմ»,- գրել էր նա:
Նրա խոսքով, նա հղիացել է նախորդ ծննդաբերությունից չորս ամիս անց: Սիմոնյանը նաև նշել է, որ կատարվածին վերաբերում է որպես օրհնություն:
Հեռուստալրագրողը և նրա ամուսինը՝ Տիգրան Քեոսայանն ունեն երեք երեխա. վեցամյա Մարիաննան, հնգամյա Բագրատը և 5 ամսական Մարոն: