Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Հայաստանում առաջին մահը. Մեծ 20-ի փակ հավաքը

Հայաստանում պաշտոնական տեղեկությամբ հանրությանը հայտնի է դարձել կորոնավիրուսի հետևանքով մահվան առաջին դեպքի մասին: Մահացել է 72-ամյա պացիենտ, որը ունեցել է նաև ուղեկցող մի շարք այլ հիվանդություններ, ինչն էլ վարակը դարձրել է կյանքի հետ անհամատեղելի: Հայտարարվել էր, որ Հայաստանում կա 290 վարակակիր, որից թոքաբորբ ունի 36-ը, և ծայրահեղ ծանր է 2-ի վիճակը: Վարչապետ Փաշինյանը հայտնել էր, որ նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ոչ հայազգի: Դժբախտաբար, Հայաստանն ունի մահվան դեպք, ինչը, սակայն, պետք է խոստովանել, որ թվում էր անխուսափելի: Դժբախտաբար, մահվան ելքով վարակից կարծես թե չի խուսափում որևէ երկիր: Գուցե հնչի փոքր-ինչ ցինիկ կամ կոպիտ, բայց համաճարակի պայմաններում մահվան ելքերը, իհարկե, նոր չեն նաև Հայաստանում, և այս օրերին տեղեկատվական դաշտում շրջանառվեց 2016 թվականին, այսպես կոչված, խոզագրիպի հետևանքով 19 մահ ունենալու մասին տեղեկությունը, որն այն ժամանակ գրեթե չէր արժանացել մեծ ուշադրության:

Ժամանակն ու իրավիճակը, իհարկե, այսօր այլ են: Սակայն ողբերգական տեղեկությունը չպետք է դառնա հանրային խուճապի առիթ, այլ հակառակը՝ պետք է էլ ավելի մեծ կազմակերպվածության և պատասխանատվության մակարդակով շարունակել դիմագրավել վարակին, անհատական մակարդակում յուրաքանչյուրից կախված ամեն ինչ անելով, որպեսզի հնարավոր լինի արագորեն հաղթահարել վարակն ու անցնել այսպես ասած՝ հետևանքների չեզոքացման ռեժիմի: Մինչ այդ, իհարկե, թերևս առկա է բավականին համառ ու տքնաջան աշխատանքի անհրաժեշտություն: Միաժամանակ, պետք է թերևս պատրաստ լինել նոր մարտահրավերների՝ թե՛ հոգեբանորեն, թե՛ կանխարգելելու, թե՛ դիմագրավելու և չեզոքացնելու գործիքակազմի առումով: Ամենակարևորը, անշուշտ, զգոնությունը չթուլացնելն է, այն իմաստով, որ մենք գործ ունենք ոչ միայն զուտ առողջապահական խնդրի հետ: Այսինքն՝ արդեն վաղուց ոչ միայն այդպիսի խնդրի հետ:

Ժամանակի ընթացքում ուրվագծվելու է վիճակի ավելի ու ավելի բազմաշերտ կառուցվածքը: Նախօրեին Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ տեղի է ունեցել Մեծ քսանյակի Վեհաժողով՝ տեսակոնֆերանսի ձևով, միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ: Միայն հանգամանքը, որ Վեհաժողովը կազմակերպվել է մամուլի համար փակ ռեժիմով, արդեն իսկ խոսում է այն մասին, թե ինչպիսի իրական, ոչ արարողակարգային կարևորություն է տրվել հավաքին: Իհարկե, առավել հետաքրքիր է, թե ինչպիսին է դրա արդյունքը աշխարհի համար, եթե, իհարկե, քսան առաջատար երկրների ղեկավարները տեսավեհաժողովի են հավաքվել իրապես համաշխարհային ճակատագրի, այլ ոչ իրենց անձնական քաղաքական խնդիրների լուծման նկատառումով և իրական մղումով: Թեև, մեծ հաշվով, այդպիսին են մղումները միշտ, պարզապես որևէ պարագայում, այդ թվում և ներկայիս պայմաններում բուն հարցն այն է, թե, որպես կանոն, այդ քաղաքական մոտիվները որքանով են բարորակ հարաբերակցության մեջ համաշխարհային և համամարդկային մոտիվների հետ: Տվյալ պարագայում այդ հարցն առավել սուր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում