Նյու Յորքում երեք շաբաթական երեխան դարձել է կորոնավիրուսակիր ամենաերիտասարդ հիվանդը Միացյալ Նահանգներում. նրա կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել, գրում է Daily Mail-ը:
Երեխան մի քանի օր բուժում է ստացել Լոնգ-Այլենդի NYU Winthrop Hospital հիվանդանոցում: Այժմ նա գտնվում է տանը, որտեղ շարունակում է բուժվել:
Փորձագետները, նշելով երեխայի հիվանդության այս դեպքը, ծնողներին հիշեցրել են, որ երեխաները նույնպես խոցելի են նոր կորոնավիրուսի վարակի հանդեպ և նրանց պետք է պաշտպանել և չենթարկել վարակի ռիսկերի:
Նյու Յորքը դարձել է կորոնավիրուսի բռնկման էպիկենտրոն. նահանգում գրանցվել է հիվանդության առնվազն 33 հազար դեպք, միայն քաղաքում վարակվել է ավելի քան 20 հազար մարդ: Նահանգում մահացությունների թիվը մոտ 300 է: