Tuesday, 23 04 2024
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր

Հայաստանում Սահմանադրական կարգին իրական սպառնալիք կար. 460 մարդ խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը. ոստիկանության պաշտոնյա

Կորոնավիրուսը չի ճանաչում ո՛չ սահմաններ, ո՛չ տարիք, ո՛չ սեռ, ո՛չ էթնիկ պատկանելություն: Եվ համաճարակի տարածումը կանխարգելելու միակ միջոցը դեռևս ինքնամեկուսացումն է: Հայաստանի ողջ տարածքում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մինչև մարտի 31-ը սահմանափակվում է մարդկանց ազատ տեղաշարժը: Ի՞նչ իրավիճակ ունենք այսօր այդ առումով: Որքանո՞վ են մեր քաղաքացիները հետևում պարետի ցուցումներին:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ Մանուկ Մուրադյանի հետ:

«Ամբողջ աշխարհը կանգնել է այս խնդրի առաջ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պետական կառավարման՝ հանրային իշխանության մարմինների գործելակերպը պետք է զուգակցվի քաղաքացիների բարեխղճության և պարտաճանաչության հետ:

Հայաստանում հայտարարված է արտակարգ դրություն և օրենքով նախատեսված կարգով ձեռնարկվում են միջոցառումներ: Սահմանադրական կարգին իրական սպառնալիք կար, և արտակարգ իրավիճակի խնդիրներ էին առաջանում: Սահմանադրության Սահմանադրական կարգի հիմունքներ գլխի երրորդ հոդվածը մարդուն հռչակում է որպես բարձրագույն արժեք, և ինքնին իշխանությունների առջև պարտականություն է դրվում պահպանել կարևորագույն արժեքի՝ մարդու իրավունքների, ազատությունների անխափան իրացումը: Ոստիկանությունը անմասն չի կարող լինել, արտակարգ դրության իրավական ռեժիմին անմիջական մասնակցություն ունի: Կիրառվում է հատուկ մեթոդաբանություն: Պարետի կողմից բազմաթիվ ցուցումներ և որոշումներ են կայացվել, որոնք ուղղված են քաղաքացիների շփումը նվազեցնելուն՝ այս աղետը հնարավորինս արագ հաղթահարելու նպատակով»,- նշեց Մանուկ Մուրադյանը:

Մեր զրուցակիցը հավաստիացրեց, որ ոստիկանությունն ունի բավարար ռեսուրս արտակարգ դրության պայմաններում իրավիճակը վերահսկելու համար: Ոստիկանության պաշտոնյան տեղեկացրեց, որ 460 մարդ այսօր խախտել է ինքնամեկուսացման ռեժիմը, նա նաև հավելեց, որ քաղաքացիները դեռևս արտակարգ դրության պայմաններին հարմարվելու խնդիր ունեն:

Մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում