Wednesday, 24 04 2024
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ

Օրինագիծը ոչինչ չի տա. ստորգետնյա ջրերի շահագործման անօրինական թույլտվությունները պետք է վերանայվեն

ՀՀ Ազգային ժողովը 109 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ Ջրային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով հնարավորություն կտրվի վերահսկել ստորերկրյա ջրային ռեսուրսների հորատումները: Կառավարության ներկայացրած օրինագիծն Ազգային ժողովի նիստում ներկայացրել էր շրջական միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

«Օրենքի նախագծով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքին առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը: Արդեն Ջրային օրենսգրքով նախատեսված էր, որ ստորերկրյա քաղցրահամ ջրերի հորատման համար անհրաժեշտ էր լինելու առցանց հետևել, սակայն կարգավորված չէր, թե ում միջոցներով պետք է ձեռք բերվեին այդ սարքավորումները, և ինչպես պետք է իրականացվեր: Նախագիծը հնարավորություն է տալու այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում ստորերկրյա ջրային ռեսուրսների մասով իրականացվող հորատումները, և համադրության արդյունքում հնարավոր կլինի հասկանալ՝ այդ հորատումները օրենքին համապատասխա՞ն են իրականացվում, թե՞ ոչ»,- նշել էր Գրիգորյանը:

Բնապահպան Ինգա Զարաֆյանի խոսքերով, սակայն, այս օրինագիծը ամբողջությամբ ընդունվելուց հետո էլ ոչ մի լուրջ գործիքակազմ չի տա, քանի որ հատկապես Արարատյան դաշտավայրում գործող խոշոր ընկերությունները արդեն իսկ ունեն ջրթույլտվություններ, որոնցով իրենք ահռելի քանակությամբ ջուր են հորատում։ «Իհարկե, սա շատ լավ նախագիծ է, վերահսկողություն անհրաժեշտ է, բայց մեծ հարց է, թե դա կլուծի՞ հատկապես Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի գերշահագործման խնդիրը։ Ես վստահ եմ, որ չի լուծի, որովհետև մենք Արարատյան դաշտավայրում ունենք կոնկրետ 6 ձկնաբուծարան, որոնք ամենախոշորն են և որոնք գերշահագործում են ստորգետնյա ջրերը։ Նրանք ունեն այսպես կոչված՝ կեղծ թույլտվություններ, որոնք ոչ մի նորմալ չափանիշների չեն համապատասխանում։ Այդ 6 խոշոր ձկնաբուծարանները օգտագործում են ամբողջ ձկնաբուծարանների շահագործած ջրի մոտ 40 տոկոսը։ Արարատյան ստորգետնյա ջրերի վերականգնվող քանակը տարեկան միլիարդ խորհանարդ մետր է, իսկ մեզ մոտ տարեկան շահագործվում է 1.8 միլիարդ խմ ջուր։ Եվ այդ ամբողջ ծավալը շահագործվում է հենց ձկնաբուծարանների կողմից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Զարաֆյանը՝ հավելելով. «Հիմա այս նախագիծը, կամ եթե այն դառնա օրենք, ինչ կտա, ինչ վերահսկողություն կապահովի, եթե նրանք արդեն ունեն համապատասխան ծավալի ջրի շահագործման թույլտվություն։ Իսկ մեկ ձկնաբուծարանն օգտագործում է 7000 լիտր/վայրկյան։ Այսինքն՝ խնդիրը նախագծով չի լուծվում։ Վերահսկողությունը կլինի, ձկնաբուծարանի սեփականատերերն էլ ցույց կտան իրենց ջրային թույլտվությունը։ Իսկ եթե նա ունի նման թույլտվություն, ապա ո՞վ ինչ կարող է անել»։

Բնապահպանի խոսքերով՝ այդ ջրային թույլտվությունները պետք է վերանայվեն, ինչու չէ դառնան իրավապահների ուսումնասիրության առարկան, քանի որ դրանք ոչ մի պարագայում չեն կարող որևէ նորմալ չափանիշի համապատասխանել։ «Մենք տարիներ շարունակ բարձրաձայնում ենք այս խնդրի մասին։ Դրա պատճառով Արմավիրի մարզում ունենում ենք շատ սուր սոցիալական կոնֆլիկտներ, որովհետև մոտ 400 հազար ֆերմերներ մնում են առանց ջուր, և ոռոգման սեզոնին պարզապես ջրային պատերազմներ են սկսվում։ Այդ խնդրի պատճառով հավելյալ ջրառ է իրականացվում Սևանա լճից, և լիճը գցում ենք բարդ վիճակի մեջ։ Այդ բոլորը պատճառներ են, բայց որքան մենք բարձրաձայնում ենք, այդպես էլ ջրային թույլտվությունները չեն փոփոխվում։ Պարզապես պետք է քաղաքական կամք դրսևորվի և համարվի, որ նախկինում կատարվածը, այդ թույլտվությունները պարզապես ջրային ռեսուրսների զավթում է եղել, կատաստրոֆիկ վիճակ է եղել։ Այդ ընկերությունները, այսպես ասած, կեղծ օրինական թույլտվություններ ունեն։ Նման թույլտվությունների տրամադրումը ես համարում եմ հանցագործություն, իսկ հանցագործությունը պետք է համապատասխան իրավական գնահատականի արժանանա ու վերացվի։ Այսինքն՝ այդ թույլտվությունները պետք է վերանայվեն։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի վերահսկելի դարձնել ստորգետնյա ջրերի շահագործումը»,- եզրափակեց Զարաֆյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում