Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Համաշխարհային պրոցեսները՝ ի շահ մեզ. Հայաստանը պարտավոր է օրակարգ բերել սահմանին գազի գնի վերանայման հարցը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը ԱԺ-ում  նշել է, որ եթե եվրոպական երկրներում գազի գինը կապված է նավթի գնի հետ, ապա մեր դեպքում այդպես չէ, բայց եթե աշխարհում էներգակիրների գներն ավելի նվազեն, ինչն արդեն տեղի է ունենում, Հայաստանը բանակցություններ կսկսի։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նախօրեին «Առաջին լրատվական»-ի հետ զրուցյում ասել էր, որ գազի համաշխարհային գների նվազումը որևէ կերպ չի կարող ազդել Ռուսաստանից մեզ մատակարարվող գազի գնի նվազման վրա, քանի որ այն երբեք միջազգային շուկայի գնից բարձր չի եղել։ «Մենք միշտ Ռուսաստանից ձեռք ենք բերել արտոնյալ պայմաններով գազ։ Մեզնից ավելի արտոնյալ պայմաններով գազ ձեռք է բերել միայն Բելառուսը։ Հետևաբար, եթե գազի համաշխարհային գները իջնեն, ապա ներկայիս մեզ հասնող գազի գնից՝ 165 դոլարը 1000 խմ-ի դիմաց, հաստատ ավելի չի իջնի գինը»,- ասել էր տնտեսագետը։

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ փոխնախարարը մասամբ է իրավացի, որովհետև սխալ է  միանշանակ պնդել, թե Եվրոպայում գազի գինը միանշանակորեն կախված է նավթի գներից, քանի որ եվրոպական գազի շուկան պետք է  սեգմենտավորել՝ բաժանելով խողովակային գազի շուկայի  և հեղուկ գազի  շուկայի: «Ինչ վերաբերում է  հեղուկ գազի շուկային, ապա ակնհայտորեն այս սեգմենտը կախված է նավթի համաշխարհային գներից, հետևաբար մենք այսօր տեսնում ենք մի իրավիճակ, երբ ԱՄՆ-ը, Ավստրալիան, Կատարը և մի շարք այլ պետություններ, որոնք հանդես են գալիս որպես հեղուկ գազի մատակարարներ, նվազեցնում են մատակարարման ծավալները դեպի Եվրոպա, քանի որ ստեղծված իրավիճակում նավթի համաշխարհային գները, միտումները թույլ չեն տալիս նրանց ապահովել բարձր եկամտաբերություն։ Անգամ ամերիկյան որոշ ընկերությունների դեպքում մենք տեսնում ենք, թե ինչպես են մեկը մյուսի հետևից դուրս գալիս շուկայից՝ դադարեցնելով արտահանման գործառույթները»,- ասաց Դավթյանը։

Ինչ վերաբերում է  խողովակաշարային գազին, ապա այստեղ առանցքային դիրքեր  է զբաղեցնում Ռուսաստանի Դաշնությունը, որը վերջին տարիների ընթացքում կարողացել է հասնել այնպիսի մի կետի, մակարդակի, երբ բնական  գազը չի կորելացվում համաշխարհային շուկայում առկա գներից:

«Ամեն դեպքում, եթե խոսում ենք խողովակաշարային գազից, պետք է հաշվի առնենք մի կարևոր հանգամանք, որ Եվրոպայում գազի գնի իջեցումը սկսվել է դեռ նախքան  այս նավթային ճգնաժամը։ Մասնավորապես, մենք գիտենք, որ 2019 թվականի աշնանը ռուսական «Գազպրոմը» սկսեց բավականին  լուրջ զեղչային քաղաքականություն կիրառել մի շարք գնորդների համար, և  դրա վառ դրսևորումներից մեկը վերջերս կայացված որոշումներից մեկն էր, որով Բուլղարիայի համար 40 տոկոս զեղչ կիրառվեց։ Ինչ վերաբերում է  հետխորհրդային տարածաշրջանին, ապա   բավականին լուրջ զեղչեր են կիրառվում Մոլդովայի համար, որը ամենևին պետք չէ կապել նավթի գների հետ, որովհետև վերջին կես տարվա ընթացքում առկա գնանկումը նախևառաջ պայմանավորված է տաք ձմեռվա հանգամանքով։ Եվրոպայի գազի պահուստարաններում բավականին մեծ ծավալի գազ է մնացել չօգտագործված, առկա է նաև պահանջարկի բավականին լուրջ կրճատում վարակի տարածմամբ պայմանավորված, և այս միտումները շարունակվում են, ու դա, կրկնում եմ, բնավ պետք չէ կապել նավթի գների հետ»,- ընդգծեց փորձագետը։

Ամեն դեպում, Դավթյանը նշեց, որ Հայաստանը ստեղծված իրավիճակում պարտավոր է բանակցային գործընթացի օրակարգ բերել գազի գնի վերանայման հարցը. «Ստեղծվել է մի իրավիճակ, որ մենք իսկապես կարող ենք համաշխարհային շուկայի պրոցեսները օգտագործել ի շահ մեզ։ Բայց, ինչպես տեսնում ենք, նման հարց օրակարգում առնվազն չկա։ Մեզ, համենայնդեպս, դրա մասին ոչինչ չի ասվում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին «Գազպրոմ Արմենիա»-ն չէր բացառել, որ առաջիկայում՝ ապրիլի 1-ից հետո, գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

Դավթյանից հետաքրքրվեցինք՝ համաշխարհային գների նվազման ֆոնին տրամաբանական կլինի՞, եթե «Գազպրոմը» հայտ ներկայացնի ՀԾԿՀ։ Նրա խոսքով՝ «Գազպրոմ Արմենիան» վաղ թե ուշ դիմելու է ՀԾԿՀ, բայց պետք չէ կապել Հայաստանի ներսում գործող սակագները միջազգային անցուդարձի և միջազգային շուկայում առկա գների հետ։ Մենք կկարողանանք այս համատեքստում դիտարկել խնդիրը բացառապես  այն դեպքում, երբ Հայաստանի և Ռուսաստանի միջև գազի հարցի շուրջ բանակցային գործընթացը ընթանա սահմանին գազի գնի նվազման ուղղությամբ։ Դրանից հետո նոր, ըստ փորձագետի, հնարավոր կլինի անդրադարձ կատարել սակագնի փոփոխություններին երկրի ներսում։ «Առայժմ նման հարց ևս երկրի ներսում, օրակարգում չկա»,- եզրափակեց Դավթյանը։

Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ 290 դոլար 1000 խորանարդ մետրի համար, ինչը 125 դոլարով ավելի է, քան գնվում է սահմանին։

Նոյեմբերին ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետն ասաց, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել են, որ գազի սակագինն այնպիսին պետք է լինի, որ չկոտրի հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում