Մեկնարկել է «Մեծ քսանյակ»-ի՝ պատմության մեջ հեռավար առաջին գագաթնաժողովը, որը նվիրված է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված միջոցառումներին:
Այս տարի Սաուդյան Արաբիան է նախագահում G20- ում, առաջինը խոսքը տրվել է թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին՝ հայտնում է Al-Arabia հեռուստատեսությունը:
Թագավորը կարդում է իր ելույթը, և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարներ նրան հետևում են իրենց գրասենյակներում էկրաններից:
«Մենք անցկացնում ենք մեր հանդիպումը՝ ցույց տալով մեր՝ որպես աշխարհի խոշորագույն տնտեսությունների առաջնորդների պատասխանատվությունը կորոնավիրուսի համաճարակի դեմ դիմակայելու հարցում, ինչը մեզանից պահանջում է վճռական գործողություններ իրականացնել տարբեր մակարդակներում»,-ասել է Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը։