Արցախբանկը հոգում է քաղաքացիների առողջության մասին և հորդորում բոլորին լինել պատասխանատու մեր հարազատների, մասնավորապես ավագ սերնդի նկատմամբ:
Երկրում հայտարարված արտակարգ իրավիճակի ռեժիմի շրջանում՝ այսօրվանից սկսած Բանկի ք.Երևանում գործող մասնաճյուղերը առավոտյան ժամը 10:00 – 12:00-ը ընկած ժամանակահատվածում սպասարկելու են միայն 65 տարեկան և բարձր անձանց:
Խնդրում ենք բոլորին լինել սոցիալապես պատասխանատու մեր շրջապատի նկատմամբ՝ հետևել պարետատան հորդորներին, հնարավորինս օգտվել բանկային հեռահար ծառայություններից:
Միասին կարո´ղ ենք հաղթահարել մարտահրավերները:
«Արցախբանկ» ՓԲԸ
Մարքեթինգի և ՀԿ բաժին