Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Կորոնավիրուսը՝ բանակում. խուճապի կարիք բացարձակապես չկա

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտնել է զինված ուժերի զորամասերից մեկի ծառայողներից երեքի մոտ կորոնավիրուսի դրական թեստի մասին, ինչը նշանակում է, որ զինվորները վարակված են: Նրանց և նրանց հետ շփված անձանց շրջանակը մեկուսացված է: Նախարարը հայտնել է նաև, որ զինվորները վարակի, այսպես ասած ճյուղերից մեկն են, այսինքն՝ նախկինում արձանագրված դեպքերից մեկի զարգացումը՝ քաղաքացիական շրջանակի հետ շփման արդյունքում: Հայտնի է, որ կա երկու, այսպես ասած, հանրահայտ դարձած ճյուղ՝ Էջմիածնի և արտադրամասի ճյուղերը: Թե դրանցից որ մեկի կամ գուցե մի երրորդ՝ նվազ տարածված ճյուղից է եղել վարակը, չի բարձրաձայնվում:

Բանակում վարակի տարածման հանգամանքը հանրության շրջանում առաջացրել է որոշակի աժիոտաժ և շատ դեպքերում անգամ այնպիսի արձագանքներ, կարծես թշնամին գրավել է մայրաքաղաքը: Այն, որ բանակի հանդեպ սրտատրոփ ու չափազանց հոգատար ենք բոլորս՝ անխոս, և իհարկե բոլորիս մեծ ցանկությունն էր, որ վարակը չթափանցի բանակ, այն էլ՝ պատերազմի ռեժիմում գտնվող բանակ: Սակայն այդ իմաստով թերևս ոչ միայն խուճապն է անտեղի, այլև անգամ աժիոտաժը, որ կա շատերի արձագանքում:

Նախ՝ ինչպես հայտնել է նախարարը, վարակված զինվորները Արցախում չեն, նաև հեռու են, այսպես ասած, հայաստանյան առաջնագծից, ոչ մարտական զորամասի ներկայացուցիչներ են, որոնք ծառայության բերումով ունեցել են շփում քաղաքացիականների հետ: Երկրորդ՝ այդ երեք դեպքը կարող է դառնալ զգոնության բազմապատկման և հետագա առավել խիստ քայլերի նոր խթան՝ բացառելով ներթափանցումը մյուս զորամասեր: Բացի այդ, բանակը որքան էլ նուրբ է վարակների նկատմամբ, միևնույն ժամանակ նաև իր հարաբերությունների առանձնահատկության, կառավարման առանձնահատկության բերումով թերևս ավելի դյուրին է տարածումը կանխարգելելու միջոցառումների օպերատիվության տեսանկյունից, եթե դրանք կատարվում են հավուր պատշաճի:

Անկասկած է, որ երեք զինծառայողի ահազանգը պետք է առավել ձգի բանակի համար պատասխանատուներին: Մյուս կողմից՝ նույնքան ձիգ պետք է մնա հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի, չմոռանալով, որ իր արձագանքը, ամենաանկեղծ մտահոգությամբ հանդերձ, բանակի առնչությամբ կարող է ունենալ լրիվ հակառակ էֆեկտ:

Ըստ այդմ՝ պետք է լինել ուշադիր, հաշվետու, միաժամանակ, սակայն, պատասխանատու, որովհետև վարակը բանակի հետ թերևս չի կարող անել այն, ինչ կարող է անել դրա շուրջ աժիոտաժը, էլ չասած՝ խուճապի մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում