Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում վարակի ներթափանցման դեպքերը պարզվել են: Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Որոշ դեպքերում վարակը տեղի է ունեցել լոկալ փոխանցման, այսինքն ՀՀ-ում եղած վարակակրից մեկ այլ մարդու, որոշ դեպքերում էլ ՀՀ քաղաքացիները վարակը բերել են այլ երկրներից»-ասաց Արսեն Թորոսյանը:
Ինչ վերաբերում է այդ մարզերում հայտնաբերված վարակակիրների կոնտակտավորների հայտնաբերմանը, նախարարը նշեց, որ կոնտակտավորների շրջանակը պարզելու պրոցեսը շարունակական է. «Դեպքեր ունենք, որ այն հստակ, 100 տոկոսով պարզ է, և մենք չենք շարունակում այդ համաճարակաբանական հետաքննությունը, որ հետևում է ամեն վարակակրի հաստատմանը: Դեպքեր կան, որ երկարատև շարունակում ենք անընդհատ պարզելով նոր կոնտակտներ»,-ասաց Արսեն Թորոսյանը:
Վերջինս նկատեց քաղաքացիները հաճախ չեն համագործակցում և չեն պատմում իրենց բոլոր շփումների մասին: