ՀԴԲ-ի գործակալը տղամարդու է չեզոքացրել, որը հավանաբար ահաբեկչական հարձակում էր նախապատրաստում՝ կորոնավիրուսային համավարակի պայմաններում իշխանությունների գործողություններից դժգոհությունների պատճառով: Այս մասին հայտնել է Fox-4-ը:
Ըստ հեռուստաալիքի տեղեկությունների, Բելթոնի բնակիչը մահացու վիրավորում է ստացել բերման ենթարկվելու ժամանակ, այն բանից հետո, երբ կրակ է բացել:
Ըստ ՀԴԲ-ի ներկայացուցիչների տվյալների, տղամարդը, «դժգոհ լինելով իշխանությունների կողմից սոցիալական տարածությունը պահպանելու խնդրանքից», ենթադրաբար, պայթյուն էր նախապատրաստում տեղի հիվանդանոցներից մեկում: Իրավապահները տեղեկություններ են ունեցել, որ տղամարդն արդեն սկսել է ինքնաշեն պայթուցիկի պատրաստման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերումը:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում բռնկված թոքաբորբի մասին: Հիվանդության հարուցիչը կորոնավիրուսի նոր տեսակ է, որը պաշտոնապես կոչվում է COVID-19: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: