Լուրեր
Եթե չկա գրանցված աշխատող, փաստացի նա աշխատող չէ․ շեշտը միայն դնել օրավարձով աշխատողի վրա, տեղին չէ
  • 12:10
  • 2020-03-26
  • Դիտումներ՝ *

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ հասկացություն գոյություն չունի՝ նկատի ունենալով գրանցված ու չգրանցված աշխատողներին։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը կիսում է Փաշինյանը այս տեսակետը՝ նկատելով, որ եթե չկա գրանցված աշխատող, փաստացի նա աշխատող չէ։ Պատգամավորը շեշտում է, որ պետությունը այս քաղաքացիներին ևս պետք է օգնության ձեռք մեկնի։ Իսկ ընդդիմության բարձրացրած հարցերը որակում է հանրության համար ականջահաճո հարցադրումներ, որոնք, ըստ պատգամավորի, տպավորություն են ստեղծում, թե միայն իրենք են մտահոգ քաղաքացիների համար, իսկ կառավարությունը ոչինչ չի անում։

  • Դիտումներ՝ *