ԱՄՆ-ն 2021թ. համար Հայաստանին նախատեսում է տրամադրել 16 մլն դոլարի օգնություն։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին ինքը սա կապում է ԱՄՆ վարչակազմի նոր մոտեցումների հետ։ Նրա խոսքով՝ հիմնական պատճառը ԱՄՆ ներկա նախագահի և նրա վարչակազմի նոր մոտեցումներն են․«Բացի այդ, միշտ էլ կար որոշակի առևտուր գործադիրի և հայկական համայնքի հետ կապ ունեցող օրենսդիրների միջև։ Կարծում եմ՝ հայկական լոբբի կողմից արձագանք կլինի, և հետագայում կլինեն փոփոխություններ»,-ասաց պատգամավորը։