Լիբանանում մարտի 25-ին մահացել է կորոնավիրուսով վարակված Պետիկ Օղկասյանը: «Գանձասար» պարբերականը տեղեկացնում է, որ մի քանի օր առաջ նա տեղափոխվել էր Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց։
«Նրա անձնական իրերը պետք է փոխադրեն Ռաֆիկ Հարիրիի անվան հիվանդանոց, անհրաժեշտ ստուգումների համար», – նշում է պարբերականը:
Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 333 է, մահացածներինը՝ 6: