Ֆրանսիան իր զորքերը դուրս է բերում Իրաքից կորոնավիրուսի տարածման պատճառով, հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով ֆրանսիական գլխավոր շտաբի հայտարարությանը։
«Փոխգործակցելով Իրաքի կառավարության հետ՝ կոալիցիան որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել Իրաքի անվտանգության ուժերի ուսուցման իր գործունեությունը՝ հաշվի առնելով առողջապահության ոլորտում տիրող ճգնաժամը», գլխավոր շտաբի հայտարարությունն է մեջբերում թերթը։
Զորքերի դուրսբերումը կսկսվի մարտի 26-ին։