Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հրաման է ստորագրել արտասահմանում գտնվող ամերիկյան զինվորականների ցանկացած տեսակի տեղաշարժը 60 օրվա ընթացքում արգելելու մասին՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը։
Գործակալության տվյալներով, որոշումը տարածվում է արտասահմանում նախատեսված մոտ 90 հազար տեղաբաշխումների վրա։
Նշվում է, որ բացառություն են լինելու միայն ռազմածովային նավերը, որոնք ըստ նախատեսվածի պետք է ԱՄՆ վերադառնան։