Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս համաճարակը ցույց տվեց մեր համակարգային բացերը. մենք միջազգային օգնության կարիք ենք ունենալու

Մարտի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 265 դեպք, որոնցից 18-ն արդեն ապաքինվել են, ավելի մեծ է մեկուսացումից դուրս եկածների թիվը: Մի կողմից՝ սա կարելի է համարել դրական դինամիկա, մյուս կողմից՝ պարետատունը մտցնում է արտակարգ դրության նոր սահմանափակումներ: «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը մասնակցեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը, «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գոռ Հակոբյանը և կառավարման հարցերի փորձագետ Հայկ Այվազյանը:

Միքայել Զոլյանի խոսքով՝ արտակարգ դրության խիստ միջոցառումների անցնելը լիովին արդարացված է: «Կարևոր է, որ մեր առողջապահության համակարգը դիմանա վարակակիրների կամ հիվանդների քանակին: Իհարկե հնարավոր չէ վարակի տարածումը լիովին կանխել, բայց պետք է այնպես անել, որ վարակի տարածման տեմպերը վերահսկելի լինեն, որպեսզի հնարավոր լինի հիվանդներին բուժօգնություն ցույց տալ: Պետք է այնպես անել, որ միաժամանակ հիվանդների թիվը չափազանց մեծ չլինի: Եվ այս բոլոր միջոցառումները դրա համար են իրականացվում: Ըստ էության՝ գրեթե բոլոր երկրները նույն միջոցներն են ձեռնարկում»,- նշեց պատգամավորը: -Մեր կառավարության մոտեցումը ճկուն լինելն է, մեկ շաբաթ հետո կորոշենք, եթե անհրաժեշտ լինի այս սահմանափակումները կշարունակվեն, եթե ոչ, կհանվեն:

Գոռ Հակոբյանի դիտարկմամբ՝ Հայաստանը ստիպված է հետևել աշխարհի վարքագծին. «Այս պահի դրությամբ այլ արդյունավետ տարբերակ դեռ չեն մտածել: Այս խստացումները սահմանվել են, որպեսզի վարակի տարածումը երկրաչափական պրոգրեսիա չունենա»:

Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ այս համաճարակը ցույց տվեց մեր համակարգային բացերը. «Մենք պետք է ունենայինք համակարգ, որը պետք է պատրաստ լիներ այս իրավիճակին և պետք է ունենայինք պետական մարմին, որը հասարակությանը տեղեկացրածկ լիներ, թե նման իրավիճակում ինչ պետք է անել, և թե ինչու են անհրաժեշտ նման սահմանափակումները: Մարդիկ չպետք է հավաքվեն, որպեսզի կանխվի վարակի տարածումը: Բոլորի պատկերացմամբ՝ պատասխանատուն առողջապահության նախարարությունն է, բայց այդպես չէ, ունենք առանձին պետական մարմին, որը պատասխանատու է բնակչության համաճարակային անվտանգության համար, բայց ո՞ւր է այդ պաշտոնյան, ցավոք այդպես էլ չտեսանք»:

«Խստությունները դեր չեն խաղա, եթե քաղաքացիները անհատական պատասխանատվություն չդրսևորեն»,- ընդգծեց Միքայել Զոլյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ պատասխանատու է:

Գոռ Հակոբյանը հավելեց, որ եթե այս վիճակը մեկ ամսից ավելի տևի, օգնության կարիք կունենանք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում