Tuesday, 23 04 2024
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ

Դատական համակարգը չպետք է օգտագործվի որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործիք

Մարտի 24-ին 2008թ․ մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դիմել էին Վերաքննիչ դատարան՝ խնդրելով անհապաղ նիստ հրավիրել՝ քննարկելու նրան Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետների անձնական երաշխավորության դիմաց ազատ արձակելու հարցը։ Նրանք դիմել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին և Բարձրագույն դատական խորհրդին՝ պնդելով, որ խախտվում են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։ Քանի որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն ունի առողջական խնդիրներ, չէր ներկայացել վերջին դատական նիստերին, նրա փաստաբաններն օրեր առաջ դիմել էին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին՝ խնդրելով այս միջնորդության հարցի քննությունը մակագրել այլ դատավորի, սակայն Արթուր Մկրտչյանը մերժել է նրանց դիմումը։

Մարտի 1-ին տուժողների ներկայացուցիչների փաստաբան, փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանից «Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց, թե արդյոք խախտվո՞ւմ են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները։

«Ես կարծում եմ, որ առկա չէ որևէ խախտում։ Եթե անգամ դատավորը հիվանդ է, գործի քննությունը կարող է երկարաձգվել, ապա չպետք է մոռանանք, որ ամիսներ շարունակ դատարանները քննում են միայն  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը։ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի դատական համակարգից պետք է շատ գոհ լինի, որ ամեն անգամ խիստ բարեխիղճ եղանակով այդ քննությունն իրականացվում է։ Եվ  դատական համակարգը չի կարող զբաղվել միայն Ռոբերտ Քոչարյանի՝ անվերջանալի թվացող խափանման միջոցի քննությամբ։ Եթե դատավորը հարգելի պատճառով չի ներկայանում դատական նիստերին, ապա Ռոբերտ Քոչարյանը կարող է սպասել մինչև խափանման միջոցի հարցը դառնա քննության առարկա։  Ցանկալի է, որ գործը լսի այն դատավորը, որովհետև նա գիտի միայն իր վարույթում քննվող գործում առկա հանգամանքները, և միայն նա կարող է առավել ճիշտ կողմնորոշվել։ Եթե խոսքը կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին է, ապա պետք է զուգահեռ մեկնաբանվի, թե դա ինչու է անհրաժեշտություն։ Եվ գործը քննող դատավորը կարող է իմանալ, թե արդարադատությանը ինչ կարգի վնասներ կարող է հասցվել, վկաների վրա ինչ ներգործություն կարող է ունենալ, որ վկաներն են ավելի խոցելի, որ վկաների հետ ինչ հարաբերություններ ունի ամբաստանյալը։ Այս հարցերը շատ կարևոր են, որպեսզի խափանման միջոցի հարցը քննի հենց այն դատավորը, որը վարույթ է ընդունել գործը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կարծում են, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան խախտվում է, հարցի քննությունը շատ հրատապ է, ապա, չգիտես ինչու, հրատապ է թվում խափանման միջոցի հարցը, սակայն հրատապ չէ համարվում  տուժողների իրավունքներից ելնելով գործի քննությունը։ Եթե հղում են անում ՄԻԵԿ-ին, ապա Կոնվենցիան պետք է գործի նաև տուժողների դիրքորոշումից ելնելով, և դատական համակարգը չպետք է օգտագործվի որպես Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու գործիք։ Վստահ եմ, որ այս պահի դրությամբ նրա խափանման միջոցը չի փոխվի, քանի որ դրա համար որևէ հիմք չկա»,- ասաց Սեդա Սաֆարյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում