Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Սոցալիական հարցերի նախարարության առաջնահերթ թիրախում խոցելի խմբերն են

Աշխատանքի և սոցալիական հարցերի նախարարության առաջնահերթ թիրախում խոցելի խմբերն են: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը:

Կառավարությունը հասցեական մոտեցում ցույց կտա արտակարգ դրության օրերին սոցիալական աջակցության կարիք ունեցող քաղաքացիներին և կոմունալ վճարումները չկատարելու դեպքում անջատումներ չեն լինի: Պարետատունը պայմանավորվածություն ունի նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության հետ: Ի՞նչ չափորոշիչներով է կազմվելու ցուցակը: Անդրադառնալով այս հարցին՝ Գ. Գասպարյանը նշեց, որ արդեն իսկ առկա են ցուցակներ, որոնցում նպաստային համակարգում ընդգրկված անձինք են և «Փյունիկ» հաշմանդամություն ունեցող անձանց համակարգում ընգրկված անձինք, որոնք մեր չափորոշիչներով համարվում են անապահով կամ տեղաշարժի խնդիրներ ունեցող: Մենք օգտվելու ենք այդ ցուցակներից»:

Հարցին, թե նոր ցուցակներ կլինե՞ն՝ հաշվի առնելով որ, օրինակ, օրավարձով աշխատող միայնակ մայրերը արտակարգ դրության պայմաններում զրկվել են եկամտից, փոխնախարարը պատասխանեց, որ սկսվել է ինֆորմացիայի հավաքագրման գործընթաց. «ՀՀ-ն նաև սոցիալական պետություն է և պետք է գտնվի իր քաղաքացու կողքին: Այս դեպքում պետք է ունենանք հասցեականություն, թիրախայնություն մեր օգնության մեջ և հասկանանք, թե ինչպես օժանդակել, որպեսզի դա լինի ավելի արդյունավետ»:

Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներով գործատուն կարող է չվճարել աշխատողին՝ ֆորսմաժորային իրավիճակից ելնելով: Նախարարությունը նախաձեռնել է օրենքի փոփոխություն կատարել և այդ դրույթը չկատարել արտակարգ դրության ժամանակ: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ նախագիծ է շրջանառվում կառավարությունում, և հնարավոր է այն վերամշակվի, կատարվեն փոփոխություններ՝ հաշվի առնելով կողմերի առաջարկները: Քննարկում կիրականացվի նաև ԱԺ-ում:

Ցանկացած ճգնաժամ տնտեսական ծանր խնդիրներ է բերում, հատկապես ավելանում է սոցիալական բեռը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պատրաստվում է հաղթահարել կորոնավիրուսի պատճառով առաջացած ճգնաժամը: Գեմաֆին Գասպարյանը տեղեկացրեց, որ մարզերում մարտի 16-ից սկսած ձևավորվել են պատասխանատուներ և օժանդակության խմբեր, «Կազմվել է ընթացակարգը և գործիքակազմը, որով շարժվելու ենք, կազմակերպչական իմաստով բոլոր խողովակները պատրաստ են, շատ  կազմակերպություններ և անհատներ աջակցության առաջարկներով են դիմել մեզ, արդեն հաշվեհամարին 499 միլիոն դրամ է հավաքագրվել: Ոչ թե միանման, այլ յուրաքանչյուր խմբի տարբեր աջակցություն է ցուցաբերվում: Մենք անհրաժեշտության դեպքում աջակցություն ենք ցուցաբերում նաև մեկուսացած կամ ինքնամեկուսացած մարդկանց՝ լուծելով նրանց սննդի և առաջին անհրաժեշտության միջոցների հարցը: Պրոցեսը ընթացքի մեջ է: Կարևորը՝ մեխանիզմը կա, կան ֆինանսներ և մենք հերթականությամբ, ըստ խոցելիության աստիճանի, աջակցություն ենք ցուցաբերում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում