Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիների հարցին. «Ռուսաստանը սահմանները փակել է: Բանակցո՞ւմ եք արդյոք Ռուսաստանի հետ, որպեսզի ՀՀ այդ քաղաքացիների համար սահմանը բաց լինի»:
Ի պատասխան ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Որևէ օտարերկրացի այսօր չի կարող մեկնել ՌԴ. սա այսօրվա իրավիճակն է, որը բխում է այս արտակարգ, արտասովոր իրավիճակից: Իսկ թե վաղը ինչպես կլինի` չեմ կարող ասել»:
Մանրամասները՝ տեսանյութում: