Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցի` վարչապետն ասաց. «Ոչ թե Հայաստանում կորոնավիրուսի համաճարակ է, այլ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է: Էդ ո՞ր երկրներն են, որ արտադրում են առանց սահմանափակման: Ձեր հարցերից այնպիսի տպավորություն է, որ ամբողջ աշխարհն ապրում է իր կյանքով, իսկ էս Հայաստան կորոնավիրուս է մտել, և ազնիվ մեր ցեղը կորչելու է զուր տեղը»:
Նա նշեց, որ վաղը կառավարության նիստում 5 փաթեթ է ընդունվելու. «Քաջալերելու ենք, որ բիզնեսը մարդկանց աշխատավարձերը տա, խրախուսելու ենք այն բիզնեսներին, որտեղ աշխատատեղերը չեն կրճատում և աշխատավարձերը վճարում են»:
Մանրամասները՝ տեսանյութում: