Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դիմելով քաղաքացիներին, հայտարարել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու մասին՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«Ես կարծում եմ, որ Սահմանադրության փոփոխության վերաբերյալ քվեարկությունը պետք է հետաձգվի»,- ասել է Պուտինը:
Ըստ վերջին տվյալների՝ երկրում կորոնավիրուսներով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, ապաքինվել է 29 մարդ: