Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցերը վերաբերում էին հակաճգնաժամային միջոցառումներին:
«Կախված համաճարակի տևողությունից` տնտեսական զարգացումների ի՞նչ սցենարներ եք մշակել»,- հարցրեց նա:
Պատգամավորի խոսքով` համաճարակի երկարատևության դեպքում զարգացման ծրագրերը աստիճանաբար տեղերը սկսում են զիջել գոյատևման ծրագրերի. «Գոյատևման խնդիր լուծելու պարագայում վարկ ստանալուն ուղղորդելը չի կարող շատ արդյունավետ լինել»:
Ի պատասխան վարչապետն ասաց, որ այս ճգնաժամը բոլորի համար ստեղծելու է հնարավորություններ, որովհետև հին համակարգերը ամբողջ աշխարհում քանդվում են. «Մարդկանց այս ամբիոններից պետք է ոչ թե կծկվելու ուղերձներ տանք, այլ պետք է պատրաստվենք թռիչքի»:
Մանրամասները՝ տեսանյութում: