Լուրեր
Հերիք ա. Գնացեք ձեր շրջապատի մարդկանց հարստությունը բաժանեք մարդկանց. Վարչապետը՝ Ուրիխանյանին
  • 18:50
  • 2020-03-25
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց. «Երեկ մարդկանց արգելվել է առանց կենսական կարևորության պատճառի տանից դուրս գալ. բա սա ֆորս-մաժոր չէ՞»:

Նրա խոսքով` վարկերի թեման ամենամեծ ֆինանսական տագնապն է առաջացնում, և արտակարգ դրության ժամանակահատվածում պետք է տրվի վարկային արձակուրդ:

Ի պատասխան վարչապետն ասաց. «Դիմակ կամ ալկոգել վաճառող մարդկանց ինչո՞ւ պետք է վարկային արձակուրդ տանք: Էդ լո՞ւրջ եք ասում, որ ասում եք` եկեք վարկերը, հարկերը չվերցնենք, սնունդ բաժանենք, կոմունալ վարձերը չվերցնենք: Հո տենց ասելով չի՞: Դե օրենսդրական նախաձեռնություն արեք` բոլոր քաղաքացիներին 10 հազար դոլար բաժանել, այդ թվում` ոմանց ունեցվածքը բռնագրավելու միջոցով: Նենց տպավորություն է, որ դուք բաժանողն եք, մենք էլ թույլ չե՞նք տալիս: Հերիք ա, հա, գնացեք ձեր շրջապատի մարդկանց հարստությունը բաժանեք մարդկանց»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *