Հայաստանում մնացած ՌԴ քաղաքացիները կարող են հայրենիք վերադառնալ ցամաքային ճանապարհով Վրաստանի տարածքով՝ հատուկ տրանսպորտային միջոցներով՝ ավտոփոխադրողներով։ Այս մասին Sputnik Armenia-ին հայտնել է Երևանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի ղեկավար Անդրեյ Շանինը։
Շանինի խոսքով՝ մարտի 24-ին, ինչպես վրացական կողմի հետ համաձայնեցված էր, Հայաստանից մեկնել է Ռուսաստանի քաղաքացիների առաջին խումբը՝ բաղկացած 24 հոգուց: Նա նշել է, որ մարդիկ ընկել են կորոնավիրուսի պատճառով Հայաստանում ներդրված արտակարգ իրավիճակների ռեժիմի սահմանափակումների տակ․ դեսպանատունը մշակել է նրանց տարհանման տարբեր ձևեր։
«Նրանց առաջարկվել էր հեռանալ Հայաստանից օդային ճանապարհով: Սակայն որոշ քաղաքացիներ չեն կարողացել օգտվել այս առաջարկից, քանի որ Հայաստան են ժամանել անձնական ավտոմեքենաներով: Լայնամասշտաբ աշխատանքներ են իրականացվել քաղաքացիների այս կատեգորիայի հետ, որի արդյունքում դեսպանատան աջակցությամբ վարձակալվել է վրացական կողմի պահանջներին համապատասխան հատուկ տրանսպորտ: խոսքը ավտոփոխադրողների մասին է»,- ասել է Շանինը: