Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 17 նոր դեպք: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 266 է: Թեստավորված անձանցից 1238-ը բացասական է եղել: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ համաճարակաբանության ամբիոնի վարիչ Արմենակ Համբարձումյանի հետ: