Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը ասաց. «Մենք խոսում ենք սննդից, բայց մեզ հավատի սնունդ էլ է պետք, որպեսզի մեր ժողովուրդը նորից համախմբվի և դիմակայի այս արհավիրքին»:
Նա առաջարկեց դիմել կաթողիկոսին` խնդրանքով, որ նա շրջի ամբողջ Հայաստանի Հանրապետությունով. «Եվ մենք կարող ենք ապացուցել, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք»:
Սասուն Միքայելյանն ասաց, որ ինքը պատասխան չի ակնկալում:
Մանրամասները՝ տեսանյութում: