Կորոնավիրուսի տարածման հետ կապված տնային կարանտինում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իրեն լավ է զգում, նրան կորոնավիրուսի նոր թեստեր են սպասվում։ Այս մասին հայտնել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերթը Բեռլինում կայացած ճեպազրույցում՝ տեղեկացնում է Ria.ru-ն։
«Կանցլերը իրեն լավ է զգում, նա շարունակում է աշխատել, ինչպես արդեն տեղեկացրել էինք, տանից, նա սերտ կապի մեջ է կառավարության բոլոր անդամների, իր աշխատակազմի հետ և տնից անցկացնում է կարևոր միջազգային բանակցություններ»,- ասել է Զայբերթը:
Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Մերկելը կորոնավիրուսի թեստ էր, հանձնել, այն բացասական արդյունք էր ցույց տվել։