Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը (ԵՏՀ) որոշում է կայացրել արգելել ԵՏՄ տարածքից անձնական պաշտպանիչ սարքավորումների արտահանումը, որպեսզի ապահովվի այդ ապրանքների հասանելիությունը միության տարածքում։ Լրագրողներին այս մասին ասել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը՝ տեղեկացնում է RIA Novosti-ն։
«ԵՏՀ-ն որոշում է կայացրել արգելել ԵՏՄ-ից անձնական պաշտպանիչ միջոցների նոմենկլատուրայի արտահանումը: Այս որոշումն անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք նման միջոցների` դիմակների, ակնոցների, բժիշկների համար անհատական կոստյումների և այլ նոմենկլատուրաների հուսալի հավասարակշռություն, և որպեսզի ԵՏՄ-ից դուրս այդպիսի ապրանքների չափազանց մեծ արտահանման վտանգ չլինի»,- ասել է նա: