Լուրեր
Այսօր պրոբլեմ են ունենալու ստվերում աշխատած մարդիկ. Վարչապետը՝ օրավարձով աշխատողների մասին
  • 17:36
  • 2020-03-25
  • Դիտումներ՝ *

Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցի` վարչապետն ասաց. «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ գոյություն չունի. կան գրանցված և չգրանցված աշխատողներ: Այսօր այն մարդիկ, ովքեր գրանցված աշխատող են, կզգան իրենց կարգավիճակի առավելությունը, որովհետև այդ մարդկանց օգնելու մեխանիզմներ ենք գտնում: Նույնականացման պրոբլեմ են ունենալու ստվերում աշխատող մարդիկ, որոնք ժամանակին ասել են` թքած ունենք կառավարության կոչերի վրա: Բայց մենք համարում ենք, որ իրենք մեր քաղաքացիներն են և պետք է քայլեր անենք»:

Վարչապետը հավելեց, որ 1.5 տարի է` մարդկանց կոչ են անում լինել օրինական դաշտում` գրանցել աշխատատեղերը, եկամուտը:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *