Այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը հայտարարեց. «Անգամ կազմակերպությունները այսօր վարկային պարտավորությունները չեն կարողանում իրականացնել: Արդյունքում այն ընկերությունները, որոնք ունենալու են աջակցության կարիք, հնարավորություն չեն ունենալու դիմելու վարկային աջակցության համար: Վարկային ծրագրից արդյունքում կարող են օգտվել ՀԷԿ-երը, սուպերմարկետները, որոնք այս պահին օժանդակության կարիք չունեն: Արդյոք որևէ մեխանիզմ ներդրվելո՞ւ է այս ծրագրում, որը կմոտիվացնի խոցելի խմբերում գործող տնտեսվարողներին»:
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: