Բրիտանացի զբոսաշրջիկը մահացել է Կաբո-Վերդեի ճոխ հյուրանոցներից մեկում կորոնավիրուսով վարակվելուց հետո: Այս մասին գրում է The Irish Sun-ը:
Ըստ պարբերականի տեղեկությունների, Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որի անձը չի հրապարակվում, մահացել է Սալ-Ռեյի հիվանդանոցներից մեկում: Մինչ հոսպիտալացումը նա բնակվում էր Riu Karamboa հինգ աստղանի հյուրանոցում՝ Բոա-Վիշտայում:
Մահացածի մոտ կորոնավիրուսի դրական լինելուց հետո հյուրանոցը փակվել է, իսկ նրա 640 հյուրերն ու 210 աշխատակիցները կարանտինի մեջ են: Նաեւ հայտնի է դարձել, որ բրիտանացու հետ ապրող մեկ այլ զբոսաշրջիկի թեստը բացասական է եղել:
Նշվում է, որ մահվան փաստը հաստատել է երկրի առողջապահության նախարար Արլինդո դու Ռոսարիոն: Կաբո-Վերդեի վարչապետն էլ իր հերթին ընդգծել է, որ Բոա-Վիշտա կղզին փակ է: