Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Մենք չենք եկել վերացնելու միայն տնտեսական մենաշնորհները. բոլոր տեսակի մենաշնորհներին պետք է մեր երկրում վերջ տրվի: Այո, սրանով բոլոր խնդիրները չեն լուծվում, բայց սրանք կարևորագույն առաջին քայլերն են, որովհետև ստեղծվում է մրցակցություն»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նրա խոսքով` ստեղծվում է մրցակից նոր կազմակերպություն, որը կարգավորում է գովազդի շուկան Հանրային հեռուստաընկերության մասնակցությամբ. «Սխալ է անել այն դնդումը, որ Հանրայինն է այստեղից շահում, ընդհակառակը: Ընդ որում, հետո կլինի երկրորդ «Սելս հաուսը», երրորդ. մենք այս ճանապարհը բացում ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: