Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Տարիներ շարունակ գովազդի շուկան, հեռուստաընկերությունները դիտվել են որպես քաղաքական ճնշման գործիք ընդդիմախոսների նկատմամբ»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` ամբողջ փողը կուտակվել է փեսայի պարկի մեջ և դրանից հետո բաշխվել է. «Հիմա հնարավորություն տալով Հանրայինին և խնայելով մեր իսկ հանրության գումարները` մենք ջարդում ենք այդ կոռուպցիոն սխեմայի մեջքը: Այս նախագիծը առաջին քայլերից է և, կարծում եմ, ոչ վերջինը. պետք է շարունակական լինի»:
Մանրամասները՝ տեսանյութում: