«Ես Լիլիթն եմ։ Ապրում և աշխատում եմ Գերմանիայի Ֆլենսբուրգ քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսում։ Այս պահի դրությամբ Եվրոպայում կորոնավիրուսի տարածման առումով Գերմանիան գտնվում է երրորդ հորիզոնականում։ Նա հաջորդում է Իսպանիային ու Իտալիային»,- Գերմանիայում՝ մասնավորապես Ֆլենսբուրգում, տիրող իրավիճակին է ծանոթացնում հայ լրագրողը։
«Այս պահին Գերմանիայում կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցում է 31 հազարը, իսկ մահացածների թիվը 132 է։ Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման տեմպերը, մարտի 21-ից Բավարիայի երկրամասը, որը գտնվում է երկրի հարավում և սահմանակցում է Ավստրիային ու Շվեյցարիային, կարանտինի մեջ է»,- հավելեց հայ լրագրողը։
Մանրամասները՝ տեսանյութում