Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Որքան էլ պարադոքսալ հնչի, Հանրային հեռուստատեսությանը կոմերցիոն գովազդ հեռարձակելու իրավունքը միտված է նաև մասնավորի շահերին և նրանց ֆինանսական դիրքերի ամրապնդմանը»,- հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Նրա խոսքով` Հանրայինին գովազդային հնարավորություն տալով կստեղծվի առողջ մրցակցային միջավայր և կբացառի մեկ ընկերության կողմից գնագոյացման նախաձեռնությունը:
Պատկերավոր համեմատություն անելով` Վահագն Թևոսյանն ասաց. «Եթե ինչ-որ բան փտել է, պետք է վերանորոգես, ինչը, ցավոք, առանց փոշու ու կեղտի չի լինում»:
Մանրամասները՝ տեսանյութում: