Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Դեմ եմ քվեարկելու հանցագործ դատավորներին պատասխանատվությունից ազատող օրենսդրական փոփոխություններին․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իսկ այդպիսի վճիռներ կայացվել են առաջին հերթին 2008 թվականի Մարտի 1-ով անցողների առնչությամբ, Հյուսիային պողոտայի և հանրային գերակա շահ ճանաչված այլ տարածքների բնակիչների ունեզրկման գործերի առնչությամբ։

Այսօր Ազգային Ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Երկրորդ ընթերցմամբ խորհրդարան բերված օրինագիծը, մեղմ ասած, հիասթափեցնող էր։ Օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկումների ժամանակ ինչպես իմ գործընկերների, այնպես էլ իմ կողմից հնչեցին բազմաթիվ սկզբունքային առաջարկություններ, որոնց ընդունումը հնարավորություն կտար սկիզբ դնելու դատական համակարգի իրական առողջացմանն ու վերափոխմանը։ Այդ առաջարկությունների մեծ մասը սակայն չի ընդունվել, օրինագիծը առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում գործնականում որևէ սկզբունքային փոփոխության չի ենթարկվել։

Օրինագծում ամենաառանցքային հարցը վերաբերում էր դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու իրողությանը և այդ գործընթացի ընգրկման ժամկետներին։ Մենք տարիներ, տասնամյակներ շարունակ խոսել ենք, որ մեր դատական համակարգը ավելի քան երկու տասնամյակ գտնվել է խայտառակ վիճակում, կայացվել են անօրինական հարյուրավոր, հազարավոր վճիռներ, որոնց համար այդ վճիռները կայացրած դատավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Հենց դա պետք է դառնար պայմանականորեն ասած վեթինգի գործընթացը, որի մասին խոսվում է թավշյա հեղափոխությունից հետո։ Իսկ որպեսզի դա տեղի ունենար, մենք «Դատական օրենսգրքում» պետք է ամրագրեինք դրույթ, որը հնարավարություն կտար կարգապահական վարույթներ կիրառել անցած տասնամյակներում կայացված խայտառակ վճիռների հեղինակ դատավորների նկատմամբ։ Մինդեռ դատական օրենսգրքում ամրագրվել է, որ այդ վարույթները կարող են հարուցվել միայն 2011 թվականից հետո կայացված վճիռների առնչությամբ։ Իսկ դա նշանակում է, որ այս օրենքով մենք ըստ էության ինդուլգենցիա ենք տալիս հատկապես 2000-ականների ընթացքում կայացված հարյուրավոր ապօրինի վճիռների հեղինակ դատավորներին։ Իսկ այդպիսի վճիռներ կայացվել են առաջին հերթին 2008 թվականի Մարտի 1-ով անցողների առնչությամբ, Հյուսիային պողոտայի և հանրային գերակա շահ ճանաչված այլ տարածքների բնակիչների ունեզրկման գործերի առնչությամբ։ Այդ վճիռները կայացրած դատավորների զգալի մասը այսօր էլ շարունակում է պաշտոնավարել։

Այսինքն՝ մենք պայմանականորեն ասած ներում ենք նրանց հանցանքները՝ նրանց իսկ առաջ կանաչ լույս վառելով ապագայում ևս ապօրինի վճիռներ կայացնելու համար։ Այն դեպքում, երբ օրինագծի քննարկումների սկզբնական փուլում անձամբ ես առաջարկում էի կարգապահական վարույթ հարուցելու դրույթը տարածել ընդուպ 1991 թվականից սկսկած ժամանակահատվածի նկատմամբ։ Այդ առաջարկությունները, սակայն, չընդունվեցին և մեզ ներկայացվեց նախագիծ, որը վերաբերում է ոչ այնքան անցյալին, որքան ապագային, այս օրենքի ընդունումից հետո նշանակված դատվորներին։ Ապագան, անշուշտ կարևոր է, սակայն մեր դատական համակարգի խնդիրները գալիս են անցյալից, առանց անյցալը մաքրելու մենք չենք կարող մտածել ապագայում արդյունավետ ու անկախ գործող դատական համակարգ ունենալու մասին։

2018 թվականի թավշյա հեղափոխուրնից հետո մենք անդադար խոսում ենք վեթինգի, անցումային արդարադտության մասին։ Այդ գործընթացի հիմքը պետք է դրվեր նաև սկզբունքորեն նոր «Դատական օրենսգրքով», մինչդեռ մենք ունենք ըստ էության անատամ, ամորֆ օրինագիծ, որը շատ հեռու է մեր առջև դրված խնդիրների լուծումից։ Հետևաբար ես դեմ եմ քվերակելու այս օրինագծին։

https://www.facebook.com/photo.php?fbid=3325078817521226&set=a.486170231412113&type=3&theater

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում