Friday, 19 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ

Ով է շտապում չեղարկել Արցախում նոր իշխանության ձևավորումը

Կորոնավիրուսի դեմ պայքարի Արցախի շտաբը կոչ է արել արցախցիներին 7 օր զերծ մնալ Հայաստան այցելությունից, պայմանավորված Հայաստանում քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումների ռեժիմի խստացման հետ: Արցախի շտաբը նաև հայտնում է, որ Արցախում հայտնաբերված չէ կորոնավիրուսով վարակի որևէ դեպք:

Արցախի շտաբի կոչը տեղի է ունենում զուգահեռ այլ կոչերի ֆոնին, որոնք ուղղված են Արցախում մարտի 31-ին սպասվելիք համապետական ընտրությունը չեղարկելու հետ: Օր օրի Հայաստանից ավելանում է այդպիսի կոչ անող հասարակական և քաղաքական որոշակի շրջանակների ներկայացուցիչների քանակը, որոնք ակնհայտորեն փորձում են արցախցիների մոտ տագնապ առաջացնել ընտրական գործընթացի նկատմամբ: Այստեղ ակնհայտորեն կա երկու հանգամանք: Մեկը՝ հասնել ընտրության չեղարկման, հետաձգման, մյուսը՝ եթե առաջինը չստացվի, առնվազն հասնել նրան, որ մարդիկ ընտրության օրը, այսինքն մարտի 31-ին այսպես ասած մտահոգությունից ելնելով զերծ մնան ընտրատեղամաս այցելելուց:

Այլ կերպ ասած, նվազագույնը դրված է խնդիր Արցախում ապահովել այսպես ասած քվորումի բացակայություն և այդպիսով տապալել ընտրությունը: Եվ այստեղ բնականաբար առաջանում է պարզ հարց, թե ո՞ւմ կարող է անհրաժեշտ լինել Արցախում տապալել նոր քաղաքական իշխանության ձևավորման հնարավորությունը, ո՞ւմ կարող է ձեռնտու լինել Արցախում հին քաղաքական իշխանության կյանքը երկարաձգելու իրողությունը: Այստեղ անշուշտ պատասխանները միարժեք լինեն չեն կարող, քանի որ խոշոր հաշվով միարժեք կամ միատարր չէ հին քաղաքական իշխանություն ասվածը, թե Արցախի, թե Հայաստանի առումով, հատկապես Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո: Բայց, այդուհանդերձ, Արցախում ընտրական գործընթացի վերաբերյալ տեղեկատվական դիվերսիան դառնում է ավելի ու ավելի ակնառու:

Այդ ֆոնին հատկանշական է, որ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մարտի 24-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ գործուղվել է Արցախ: Եվ ահա Արցախից հայտարարությունը՝ 7 օր, այսինքն ընտրական եզրագծում զերծ մնալ Հայաստան այցելությունից, ինչի տողատակում թերևս իրավիճակի կառավարման առավել համապարփակ բնույթն է: Արդյո՞ք դա Երևանից ստացված հորդորն է, որ փոխանցել է ԱԽ քարտուղարը, ընտրական գործընթացի ընթացքը երաշխավորելու տրամաբանության տեսանկյունից: Եվ արդյո՞ք չարժե անցնող յոթ օրերի ընթացքում սահմանափակել նաև Հայաստանից այցերը Արցախ, հատկապես կորոնավիրուսով «մտահոգ» շրջանակների ներկայացուցիչների այցերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում