Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Մենք գիտենք մարդկանց, ովքեր իրենց խափանման միջոց կալանքը ամիսներով կրում են հիվանդանոցում. հիմա քանի՞ կոպեկի արժեք ունի այդ խափանման միջոցը կալանքը ընտրել, երբ ինքը դոլարով միլիոնատեր է, հիվանդանոցում է կալանքը կրում, իսկ քյասիբը` ՔԿՀ-ում»,- դիմելով արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին` ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով` այս դեպքում քննիչի որոշումը ավտոմատ համաձայնեցված է լինելու դատախազի հետ, և չի բողոքարկվելու:
Մանրամասները՝ տեսանյութում: