Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը` նախագծի նպատակն է գրավը կիրառել որպես խափանման ինքնուրույն միջոց` կալանավորումից անկախ. «Եվ հնարավորինս պետք է բացառել ազատազրկման հետ կապված խափանման միջոցի կիրառումը»:
Նրա խոսքով` գրավը պետք է կիրառվի ինչպես մեղադրյալի, այնպես էլ կասկածյալի նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: