Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Դատական օրենսգրքի փաթեթը 2-րդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Մեկ տարի իշխանությունը հարձակումներ գործեց դատական իշխանության վրա: Եվ հիմա այս նախագծով մեկ տարվա ընթացքում ձևավորած հասարակական ընկալումները չենք փարատում, որովհետև այս նախագիծն ուղղված չէ նախկինում սխալ վարքագիծ դրսևորած դատավորներին հեռացնելուն»,- հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Նրա խոսքով` նախագիծը միտված է հետագային. «Մենք թողնում ենք վատ դատավորներին համակարգում և ավելացնում նրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնելու գործիքակազմը: Սա սխալ մոտեցում է, որովհետև լավ դատավորների նկատմամբ անհարկի հավելյալ գործիքներ ենք առաջացնում և կաշկանդում նրանց անկախությունը»:
Մանրամասները՝ տեսանյութում: