Չինաստանում տղամարդը մահացել է հանտավիրուսից: Այս մասին հայտնել է Global Times-ը: Յուննան նահանգի բնակիչը մահացել է հասարակական տրանսպորտում: Բժիշկները հետազոտել են ավտոբուսում գտնվող բոլոր 32 ուղևորներին:
Սա հանտավիրուսից գրանցված առաջին մահվան դեպքն է: Հանտավիրուսը տարածում են կրծողները: Բացի այդ, կան դեպքեր, երբ վարակը տարածվել է որոշ տեսակի չղջիկների խայթոցից: Հիվանդության՝ մարդուց մարդ փոխանցումը բնորոշ չէ հանտավիրուսին: Այնուամենայնիվ, նման դեպքեր եղել են, բայց գրանցվել են միայն Արգենտինայում և Չիլիում: