«Ես կորոնավիրուսից չեմ վախենում, ես անհանգստանում եմ, որ հանկարծ ինքս չդառնամ տարածող, որովհետև ես վստահ եմ, որ կոնկրետ ես կհաղթահարեմ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով առաջարկին, որ խորհրդարանն էլ պետք է աշխատի օնլայն ռեժիմով․«Ես չեմ պատկերացնում իրավիճակ, նույնիսկ ամենասարսափելի, որ կարող է ստիպի, որ ԱԺ-ն չաշխատի»,-ասաց պատգամավորը։ Նրա խոսքով՝ կառավարությունը մինչև այս պահը իր որոշումներն ընդունել է՝ գործընթացներն առավել կառավարելի դարձնելուն։