Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արսեն Ջուլֆալակյանի գնահատականը․ Մեղավորներին չպատժելու հետևանքը․․․

Հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանի Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի հետաձգման վերաբերյալ գրառումը լայն արձագանք է գտել հասարակության շրջանում: «Պաշտոնական. Օլիմպիական խաղերը հետաձգվեցին 2021 թվականը։ Երբ «մասնագետներին» ասում էինք, չի կարելի, բոլոր առումներով սխալ է ՕԽ-ից 8 ամիս առաջ օլիմպիական կիսատ կազմ հայտարարել… ասում էին` մենք ենք որոշողը, ոնց ուզենք կանենք…: Դե արեք ոչ էլ սպասեք 2021թ-ին, ելեք էս ամառ գնացեք Տոկիո, մեկ է դուք եք որոշողը։ Հետներդ էլ մի հատ «լրագրող» տարեք, պարտադիր մեկին, ում որ շատ կվստահեք, թող լուսաբանի ձեր արկածները…համ դուք գոհ կլինեք, համ ինքը՝ բավարարված»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ըմբիշը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի մարզիչները որոշել էին Ջուլֆալակյանի փոխարեն օլիմպիական հավաքականի կազմում ընդգրկել Կարապետ Չալյանին: Արսեն Ջուլֆալակյանն այս որոշումը որակել էր անարդար, որը կայացվել էր պայմանավորվածության կոպտագույն խախտումների արդյունքում։ Բնական է, որ խաղերի հետաձգումը էապես կփոխի ոչ միայն ըմբշամարտի մեր հավաքականի, այլ բոլոր մարզաձևերի ֆեդերացիաների և ներկայացուցիչների ծրագրերը։ Ջոլֆալակյանի շեշտադրումները սակայն բոլորովին այլ կոնտեքստ ունեն։ Դեռևս այս տարվա փետրվարին Արսեն Ջուլֆալակյանը, ով նաև ԱԺ պատգամավոր է, հանդես  եկավ հայտարարությամբ, որը մտահոգիչ լինելուց բացի՝ պահանջում էր անհապաղ արձագանք մարզաշխարհի ղեկավար անձանց կողմից։ Մասնավորապես, Ջուլֆալակյանը նշել էր, որ իր և ըմբշամարտի Հայաստանի հավաքականի որոշ անդամների ներկայությունը նույն վայրում ուղղակի հնարավոր չէ, քանզի միտումնավոր վնասվածք հասցնելուց զատ կարող է նաև իր առողջությանը վնաս պատճառվել:

«Ես վտանգներ եմ տեսնում հավաքականի հետ ընդհանուր մարզման դեպքում, ինչպես, օրինակ, վնասվածքի, սննդի անվտանգության տեսանկյունից և պարզապես հոգեբանական վիճակի հետ կապված: Ես ստիպված եմ բացակայում հավաքներից: Արդյունքում ինձ համար առավել անբարենպաստ պայմաններ են ստեղծվել, քանի որ զույգ չունեմ մարզվելու համար, մյուս ամեն ինչ իմ հաշվին է լինում։ Նման պայմաններում ուղղակի գնալ, ներկա լինել և վնասել ինքս ինձ, արդյունքում վնասել երկրի հաջողությունը, չեմ կարող թույլ տալ»,- նշել էր Ջուլֆալակյանը։ Գնանք ավելի ետ, անցյալ տարվա օգոստոսին հրաժարական տալով հունահռոմեական ոճի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Լևոն Ջուլֆալակյանը Արսեն Ջուլֆալակյանի հայրը, ասել էր. «Աշխատանքային 20 տարվա ընթացքում խնդիր չեմ ունեցել ոչ սպորտի նախարարության, ոչ ըմբշամարտի ֆեդերացիայի և ոչ էլ Օլիմպիական կոմիտեի հետ: Երեք ղեկավար կողմն էլ դեմ է եղել իմ որոշմանը: Հիմնական պատճառը հավաքականում վերջին ամիսներին տեղի ունեցող տարաձայնություններն են: Հավաքականի որոշ մարզիկներ ցանկանում են, որ գլխավոր մարզիչն աշխատի իրենց թելադրանքով, հավաքի ուսումնամարզական պլանն ու մրցումների մասնակիցների կազմը որոշվի իրենց ցանկությամբ»։ Վերլուծելով վերջին զարգացումները, Ջուլֆալակյանի երեկվա հայտարարությունը պետք է որակել գնահատական այն իրավիճակին, որը տիրել է և տիրում է ըմբշամարտի Հայաստանի հավաքականում։

Եթե ժամանակին հստակ միջոցներ ձեռնարկվեին արատավոր երևույթները վերացնելու և ըստ որոշ գնահատականների դավադրության մեջ ներքաշվածներին պատժելու ուղղությամբ, այսպիսի պատկեր չէինք ունենա։ Ոմանք այն կարծիքին են, որ Ջուլֆալակյանը կոպիտ է արտահայտվել։ Բայց եթե հաշվի առնենք, որ Արսեն Ջուլֆալակյանի իր առողջությանը վտանգ հասցնելու հայտարարությունը պաշտոնապես չի հերքել, տիտղոսակիր մարզիկին միանգամայն հասկանալ կարելի է։ Ջուլֆալակյանի հայտարարությանն անմիջապես արձագանքել է նաև Կարապետ Չալյանը։ Վերջինս ֆեյուքյան իր էջում գրել է «Աշխարհում կորոնավիրուսից արդեն 19000 մարդ է մահացել, միայն այսօր՝ 2000, Հայաստանում արտակարգ դրություն է, այսօր արդեն խստացված ռեժիմով, սակայն ազգային ժողովի պատգամավոր կոչեցյալը, իր ուշադրությունից դուրս թողնելով վիրուսի տարածման ու կանխարգելման, էլ չեմ ասում տնտեսական հետևանքների դարդ ու ցավի քննարկումը, նստած չարախնդում է Օլիմպիական խաղերի հետաձգման առիթով։Որքան փոքրոգի կարող է լինել մարդը, որքան ոչ իր տեղում։ Օլիմպիադան դեռ կլինի, և մենք դեռ կմասնակցենք դրան, սակայն ոչինչ չի փոխի ձեր հոգու սև գույնը։ Աստված պահապան մեր ազգին»,- գրել է Կարապետ Չալյանը:

Ինչևէ, օլիմպիական խաղերը հանգամանքների բերումով հետաձգվեցին մեկ տարով։ Սա կարծում ենք բավարար ժամանակ է մերզաձևը առողջացնելու և արդեն 2021 թվականի Օլիմպիական խաղերին ավելի ուժեղ ներկայանալու համար։ Հետևություններ անելը երբեք ուշ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում