Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` նախագծով առաջարկվում է 2022թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:
«Մարդիկ սովորաբար դժվար են հրաժարվում հին սովորություններից, և ինչքա՞ն է ռիսկը, որ տնտեսվարողները կխուսափեն այդ օրենքի կատարումից: Ինչպե՞ս է վերահսկվելու»,- նախարարին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: