Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Շիրակի մարզում ճգնաժամային իրավիճակ չկա․ մարզպետ

Նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը երկրում կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պայմաններում մարզերում ևս խիստ հսկողություն է սահմանված։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացեց, որ մարզում լայնածավալ աշխատանքներ են իրականացնում։

Մարզպետի խոսքերով՝ մարզում լուրջ, ճգնաժամային իրավիճակ չկա։ «Բոլոր սեգմենտները՝ ոստիկանությունը, շտապը օպերատիվ աշխատում են։ Այս պահին լուրջ, ճգնաժամային իրավիճակ մարզում չունենք»,- ասաց մարզպետը։ Նրա խոսքերով՝ Հայաստան ժամանողները օդանավակայանից մեկուսացվում են կամ ինքնամեկուսացման են ենթարկվում։

«Ինֆեկցիոն հիվանդանոցում մեկուսարան ունենք, որտեղ նաև նմուշառում է տեղի ունենում։ Բացի դրանից՝ ունենք նաև ինքնամեկուսացման ցուցումով քաղաքացիներ։ Վերադարձողների տվյալները ևս շարունակաբար ստանում ենք։ Տվյալները ոստիկանության մոտ են նաև։ Իրականացվում է հետևողական աշխատանք»,- մանրամասնեց մարզպետը։ Նրա խոսքերով՝ ինքնամեկուսացման կամ տանը մնալու ռեժիմը խախտողների թիվը մեծ չէ, մարդիկ հետևում են ինքնամեկուսացման կոչերին։ «Մեծ մասը, պատկերացրեք, պահպանում են։ Մեծ մասի հետ կապված մենք խնդիր չունենք։

Իհարկե, մարդիկ կան, ովքեր հիվանդության լրջությունը իրենց ու իրենց շրջապատի մարդկանց համար չեն գիտակցում։ Միշտ լինում է սեգմենտ, որի համար իրավիճակը որոշակի առումով լուրջ չի ընկալվում։ Մենք ակնկալում ենք, որ մարդիկ ավելի լուրջ կընկալեն իրավիճակը»,- ընդգծեց մարզի ղեկավարը։

Նախօրեին ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, թե Գյումրիում կորոնավիրուսի հաստատված 20 դեպք կա, ինչի կապակցությամբ իրենք գումար են փոխանցել Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցին։ Այս տեղեկությունների մասով մարզպետը դժվարացավ որևէ բան ասել։ Առհասարակ, մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ մարզպետ Տիգրան Պետրոսյանը որևէ թիվ հայտնել չկարողացավ։ Նշենք, որ մինչ այս պահը որևէ պաշտոնական հաստատում Գյումրիում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների առկայության մասին չկա։ Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Հրազդանում կորոնավիրուսով վարակման 1 դեպք է գրանցվել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում