Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Առևտրի և ծառայությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
Ինչպես ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` նախագծով առաջարկվում է 2022թ. հունվարի 1-ից առևտրի օբյեկտներում արգելել մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը:
Նախարարի խոսքով` հարցը քննարկվել է այս գործունեությամբ զբաղվող 44 արտադրողների, ինչպես նաև իրացման ցանցերի հետ:
Մանրամասները՝ տեսանյութում: