Այսօր՝ մարտի 25-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ քննարկվում է Ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Ինչպես հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, փոփոխություններով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքը առցանց հետևելու տեխնիկական սարքավորումների կարգը. «Նախագիծը թույլ կտա այսուհետև վերահսկել հիմնականում Արարատյան դաշտում իրականացվող ստորերկրյա հորատումները ջրային ռեսուրսների մասով, և հնարավոր կլինի հասկանալ` արդյոք այդ հորատումները օրենքին համապատասխա՞ն են իրականացվում, թե՞ ոչ»:
Մանրամասները՝ տեսանյութում: